ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Ամանորյա

Ամանորյա
30.12.2024 | 11:03

Ձյան փաթիլների մեղմության հետքով

տարին լքում է սահմանները իր,

և այդ մեղմությամբ հյուսված մի երգով,

օրերն են դառնում անծանոթ ու հին:

Իրերն են քայլում իրար հետևից,

գույները շռայլ իրար են փոխում,

երբ Ձմեռ պապի կախ ընկած թևից

տոպրակն է թաղվում օտարված հողում:

ՈՒ անմահական խնձորներից զատ՝

արճիճ ենք բերում անձրևի տեղակ,

ինքնակամ ու հեզ քանդում ենք մի պատ,

որ գույնզգույն էր երկար ժամանակ:

Հիմա անորոշ ժամանակի մեջ

տոպրակն ենք փնտրում անտես աչքերով,

ձյունը իջնում է անամոք ու խեղճ՝

հողի շուրթերին մեկեն հալչելով:

Ձյան փաթիլների մեղմության հետքով

տարին գտնում է ժամանկը իր,

և գույնզգույն են օրերն ու հերթով

ասում են՝ լույսիդ ակունքն ենք, Երկի՛ր:

Նորայր Գրիգորյան

Դիտվել է՝ 7402

Մեկնաբանություններ

յտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am